Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈւՄ ՀԱՂԹԵՑ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Սպորտ

Դուբայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի վերջին 9-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սպիտակներով պարտության մատնեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանին: Վերջինիս համար սա երկրորդ անընդմեջ պարտությունն էր: Նախքան վերջին 2 տուրերը Քոթանջյանը պարտություն չէր կրել: Իսկ Արտաշես Մինասյանը եւ Աշոտ Անաստասյանը 9-րդ տուրում իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքիներով:

Մրցաշարի հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լեւան Պանցուլիան, որը վաստակել էր 7 միավոր: Նույնքան միավորով 2-4-րդ հորիզոնականներում հանգրվանեցին Հուսեյնովը, Բագհերին եւ Գուլիեւը: Հայ շախմատիստներից ամենաբարձր տեղը զբաղեցրեց Աշոտ Անաստասյանը, որը 6.5 միավորով հանգրվանեց 8-րդ տեղում: Անաստասյանից կես միավոր քիչ վաստակած Տիգրան Պետրոսյանը գրավեց 14-րդ տեղը, իսկ Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Քոթանջյանը` համապատասխանաբար 22-րդ եւ 26-րդ տեղերը: