Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԷ

Սպորտ

Դուբայի շախմատային մրցաշարի 8-րդ տուրում հայ շախմատիստ Տիգրան Քոթանջյանը սպիտակներով պարտվեց Լեւան Պանցուլիային: Այս երկու շախմատիստները գտնվում էին առաջատարների թվում, սակայն այժմ Քոթանջյանը զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող Պանցուլիային եւ Հուսեյնովին, որոնք 6.5-ական միավոր են վաստակել:

Աշոտ Անաստասյանը այս տուրում պարտության մատնեց Հարիկային: Անաստասյանը 6 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Հաղթանակ տոնես նաեւ Արտաշես Մինասյանը, որը սպիտակներով առավելության հասավ Ռամեշի նկատմամբ: Տիգրան Պետրոսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Բակրեի հետ: