Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՐՑԱՎԱՐԸ ՉԳԻՏԻ` ԻՆՉ Է ԱՆՈւՄ»

Սպորտ

«Փյունիկի» - «Միկա» (1:0) սկզբունքային մրցավեճից հետո խիստ զայրացած էր հյուրերի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը, որը չխնայեց հանդիպման մրցավար Արման Ամիրխանյանին. «Մենք խաղադաշտ դուրս չբերեցինք Արմեն Շահգելդյանին, քանի որ նման մրցավարության դեպքում նրան հիմնական կազմում ընդգրկելը վտանգավոր է (Շահգելդյանը արդեն 2 զգուշացում ուներ եւ 3-րդը ստանալու դեպքում բաց կթողներ գավաթի կիսաեզրափակիչի կարեւոր հանդիպումը – խմբ.):

Մրցավարը չգիտի, թե ինչ է անում: Խաղացողը ձեռքով խաղում է, բայց դեղին քարտ ցույց չի տալիս: Ինչով է նա բացատրում, երբ խաղացողը միտումնավոր ձեռքվո կագնեցնում է խաղը եւ դեղին քարտ չի ստանում: Մրցավարները չեն դատում հանդիպումը ըստ իրականության: Երբ նա 2 անգամ սուլում է ի վնաս մի թիմի, 3-րդի ընթացքում ուզում է իրար սպանեն` չի սուլի: Եթե կան կանոններ, ապա պետք է հետեւել դրանց»: Ամեն դեպքում Արմեն Ադամյանը «Փյունիկի» դեմ ոչինչ չուներ. «Մրցակիցը արժանիորեն հաղթեց: Հավասար հանդիպում էր եւ մարզական բախտը նրանց ժպտաց»:

«Փյունիկից» հետխաղյա մամուլի ասուլիսին ներկայացել էր գլխավոր մարզչի օգնական Վարդան Մինասյանը. «Սա 2-րդ անընդմեջ լարված հանդիպումն էր: Եթե հիշում եք «Բանանցի» հետ մրցավեճն էլ այսպիսի լարված ընթացք ունեցավ: Հայաստանի առաջնությանը պետք են այսպիսի լարված խաղեր: 1-ին կեսում «Փյունիկը» հաջող հանդես չեկավ: Հանաբար լարվածությունը իր խոսքը ասաց, որովհետեւ «Միկան» շատ գրագետ թիմ է: 2-րդ խաղակեսում մի քանի ուղղումներ կատարեցինք եւ առավելությունը արդեն մեր կողմն էր: Դրա արդյունքը եղավ գոլը, որը շատ գեղեցիկ ստացվեց»:

«Ա1+»-ի այն հարցին, թե արդեն վստահություն կա դարպասապահի հարցում, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Թիմում ընդգրկված 2 դարպասապահներն էլ հավասար են եւ տարբերություն չենք դնում նրանց միջեւ: Մարզումների ընթացքում ով ավելի վստահ է հանդես գալիս, նրան էլ ընդգրկում ենք: Իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկնարկից առաջ մտադիր են ուժեղացնել խաղային այս օղակը, քանի որ շատ դժվար կլինի»: