ԳՅՈւՄՐԵՑԻՆԵՐԸ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը այս ՀՖՖ-ում կայացած արտոնագրման համակարգի նիստի ընթացքում արտոնագիր չի ստացել փաստաթղթերի թերի փաթեթի ներկայացման պատճառով: «Շիրակը» իրավունք ունի 7-օրյա ժամկետում բողոքարկել վերոհիշյալ որոշումը: Նիստի ընթացքում ՀՖՖ արտոնագրման բաժնի աշխատակիցների եւ փորձագետների կողմից կոմիտեի անդամներին ներկայացրել է հունվար - ապրիլ ամիսների ընթացքում կատարված ստուգումների արդյունքները, ինչի հիման վրա Արտոնագրման կոմիտեն որոշեց շնորհել արտոնագրեր «Փյունիկ», «Բանանց», «Միկա», «Արարատ», «Կիլիկիա», «Գանձասար» եւ «Ուլիս» ակումբներին:
Մերժվեց միայն «Շիրակ» ակումբի արտոնագիրը:
Ընթացիկ արտոնագրային մրցաշրջանը վերջինն էր, երբ արտոնագրի շնորհումը նշանակություն ուներ միայն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին մասնակցող ակումբների համար: Այս տարի այդ մրցաշարերին մասնակցելու իրավունք են ձեռք բերել «Փյունիկ» (Չեմպիոնների Լիգա), «Բանանց» (ՈՒԵՖԱ-ի Գավաթ), «Միկա» եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբները: Ընդ որում, Հայաստանի Գավաթի խաղարկության արդյունքներից պարզ կդառնա, թե վերջին 2 թիմերից որը կներկայացնի Հայաստանը ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությունում, իսկ որն` Ինտերտոտոյի Գավաթում: