«ՓՅՈւՆԻԿԸ» ԴԱՐՁԱՎ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական խաղում այսօր «Հանրապետական» մարզադաշտում մրցեցին առաջատարները` «Փյունիկը» եւ «Միկան»: Հանդիպումը անցավ բավական լարված պայքարում եւ խաղի ելքը վճռվեց միայն վերջին րոպեին, երբ Լեւոն Պաչաջյանը Գեւորգ Ղազարյանի փոխանցումից հետո դիպուկ հարվածով հաղթանակ պարգեւեց «Փյունիկին»: Մինչ այդ «Փյունիկի» կազմում կարող էին աչքի ընկնել Ալեքսանդր Պետրոսյանը, Ռաֆայել Նազարյանը, որոնք վրիպեցին նպաստավոր դիրքերից: Իսկ «Միկան» հաջող հանդես եկավ միայն առաջին կեսում:
3-րդ տուրում անակնկալ արդյունք գրացվեց «Հրազդան» մարզադաշտում, որտեղ մինչ այս միավոր չկորցրած «Գանձասարը» չկարողացավ առավելության հասնել ետնապահներից մեկի` «Կիլիկիայի» նկատմամբ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Եւս մեկ հանդիպում կայացած Գյումրիում, որտեղ «Արարատը» 1:0 հաշվով առավելության հասավ տեղի «Շիրակի» նկատմամբ: Միակ գոլը 32-րդ րոպեին խփել է ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մարկոսը, որը անվրեպ իրացրել է «Շիրակի» դարպասին նշանակված 11 մետրանոցը:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը ստացավ այսպիսի տեսք.
1.Փյունիկ 9
2. Գանձասար 7
3. Արարատ 6
4. Միկա 6
5. Բանանց 4
6. Շիրակ 1
7. Կիլիկիա 1
8. Ուլիս 1