ՍՏԵՂԾՎԵՑ ԳՈԼՖԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում վերջապես ստեղծվել է գոլֆի ֆեդերացիա: Այն պետական գրանցում էր ստացել դեռեւս 2006թ. դեկտեմբերին, սակայն իր գործունեությունը սկսել է իրականացնել այս տարվանից: Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Եգոր Մելիքյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այժմ բանակցություններ են ընթանում է Եվրոպայի եւ աշխարհի գոլֆի ֆեդերացիանները հետ` այս կառույցներին անդամագրվելու համար. «Նրանք ըմբռնումով են մոտենում այս հարցին, քանի որ Հայաստանը թույլ տնտեսությամբ երկիր է եւ մեզ համար հատուկ անդամավճարներ են սահմանվելու: Առայժմ հարցը վերջնական լուծում չի ստացել»:
Ի դեպ, վերջին տարիներին գոլֆի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում կտրուկ բարձրացել է եւ մարզաձեւով զբաղողների թիվը շատացել: Մի շարք զարգացած երկրներում այս մարզաձեւը համարվում է ամենաեկամտաբերը, իսկ որոշ գոլֆիստների տարեկան եկամուտը գերազանում է 30 մլն դոլարը: