«ԲԱՆԱՆՑԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» այսօր իր առաջին հաղթանակը տոնեց մեկնարկած առաջնությունում: 3-րդ տուրում կայացած մրցավեճում «Բանանցի» ֆուտբոլիստները 2:0 հաշվով առավելության հասան ետնապահ «Ուլիսի» նկատմամբ:
23-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Ռոման Բուտենկոն: 72-րդ րոպեին եւս մեկ գոլի հեղինակ դարձավ Սամվել Մելքոնյանը: Չեխ մարզիչ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ սա «Բանանցի» առաջին հաղթանակն էր: Այս հաղթանակից հետո «Բանանցը» 4 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են «Փյունիկը», «Միկան» եւ «Գանձասարը»: Իսկ «Ուլիսը» առայժմ միավոր չի վաստակել: Դեռ ավելին, այս թիմին չի հաջողվել նույնիսկ գրավել մրցակիցների դարպասը: Ի դեպ, «Բանանցի» հետ խաղում «Ուլիսը» հանդես եկավ առանց իր գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանի, որը օրերս հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
3-րդ տուրի մյուս 3 հանդիպումները կկայանան վաղը 17:00-ին: Կենտրոնական խաղում կմրցեն «Փյունիկը» եւ «Միկան»: