Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ ՌՈՄԻԿԻՆ

Սպորտ

Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը Ռումինիայի առաջնության հերթական հանդիպման ժամանակ հեռացվել է խաղադաշտից:

«Ունիրեայի» կազմում հանդես եկող հայ ֆուտբոլիստը «Արադի» հետ խաղում 51-րդ րոպեին ստացել է 2-րդ զգուշացում եւ իր թիմին թողել 10 հոգով: Բարեբախտաբար դա չի ազդել խաղի ելքի վրա, քանի որ «Ունիրեան» հաղթել է 1:0 հաշվով:

Ռումինական «Պոլիտեխնիկայում» հանդես եկող Արտավազդ Քարամյանն էլ իր թիմի կազմում մասնակցել է «Նացիոնալի» դեմ կայացած խաղին: «Պոլիտեխնիկան» հաղթել է 2:0 հաշվով: