Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԼՈւՐՋ ՈՐՈՇՈւՄ

Սպորտ

Այսօր 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պետք է կայանար ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրի «Բանանց»-«Ուլիս» մրցավեճը: Հաճախելով մարզադաշտ մի քանի տասնյակ ֆուտբոլասերները եւ լրագրողները պարզեցին, որ հանդիպման վայրը փոխվել է եւ այն կայանալու է Մալաթիայում գտնվող «Բանանցի» մարզաբազայում:

Որքան էլ տարօրինակ է նման որոշում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացվել է այսօր առավոտյան: Այս մասին ՀՖՖ-ն չէր բարեհաճել տեղեկացնել ԶԼՄ-ներին: Փաստորեն Հայաստանի առաջնության հանդիպումների վայրը կարելի է փոխել հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ եւ այդ մասին տեղյակ պահել միայն մրցող կողմերին: Ստացվում է, որ Հայաստանի առաջնության մակարդակը ամենեւին էլ չի գերազանցում բակային ֆուտբոլին եւ միմյանց հետ «գրազի» վրա հանդիպումներ անցկացնող թաղային թիմերին: Սա խոսում է նաեւ, այն մասին, որ առաջնությունը կազմակերպչական առումով հեռու է բավարար լինելուց: Բացի այդ, հայկական ֆուտբոլային թիմերը ակնկալիքներ էլ չունեն, որ իրենց խաղերը հետաքրքիր կլինեն հանդիսատեսի համար, որը կարող է գալ նախապես հայտնի մարզադաշտ` իր նախընտրած ֆուտբոլային թիմին տեղում երկրպագելու համար: