Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՁՅՈւԴՈԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՍՈւՊԵՐԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈւԹՅՈւՆՈւՄ

Սպորտ

Մայիսի 5-ին Մոկսվայում մեկնարկում է ձյուդոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ կարեւոր ստուգատեսին Հայաստանի դրոշի ներքո հանդես են գալու 60կգ քաշայիններ Հոհաննես Դավթյանը (այս մարզիկը վերջերս դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն) եւ Արթուր Սրապյանը, 66կգ Արմեն Նազարյանը, 81 կգ Արմեն Իսպիրյանը:

Մոսկվայում հաջող հանդես եկած մարզիկները Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն նաեւ մայիսի 19-20-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Նախատեսվում է նաեւ հայ ձյուդոիստների մասնակցությունը հունիսին Իրանում կայանալիք միջազգային մրցաշարին: Իսկ ամենակարեւոր մրցաշարը դա սեպտեմբերին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունն է: