A
A
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանցի ֆուտբոլասերները պատրաստ են ժամանել Երեւան, եթե ՈւԵՖԱ-ն որոշի, որ «Եվրո-2008»-ի ընտրական Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այս մասին են վկայում «Ազերիսպորտի» անցկացրած հարցումները, ըստ որի` ֆուտբոլասերների 59%-ը պատրաստ են ներկա գտնվել երեւանյան մրցավեճին: 35%-ը չեն պատրաստվում ժամանել Հայաստան, իսկ 2-4% -ը կամ չեն որոշել, կամ էլ անտարբեր են այս մրցավեճի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հունիսին 24-ին ՈւԵՖԱ-ն իր գործկոմի հերթական նիստի ընթացքում պետք է վերջնական որոշում կայացնի, թե որտեղ են մրցելու հարեւան երկրների ֆուտբոլի հավաքականները: Խաղացանկով այս հանդիպումները նախատեսված են սեպտեմբերի 8-ին եւ 12-ին: