ՁԱԽՈՂՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՌՈւՄՆԵՐՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԴրեզդենում ավարտվեց շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես եկած 12 հայ շախմատիստները բավական անհաջող ելույթ ունեցան:
Տղամարդկանց պայքարում` արդեն մրցաշարի միջնամասում ակնհայտ էր, որ Հայաստանի ներկայացուցիչները լավագույն դեպքում կարող են ընդգրկվել 1-ին 33-րդ հորիզոնականներում եւ նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր, սակայն դա եւս անկատար մնաց:
Հայ շախմատիստների շարքում լավագույն արդյունքը ցույց տվեցին Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Քոթանջյանը, որոնք 7-ական միավորով զբաղեցրեցին համապատասխանաբար 45-րդ, 48-րդ եւ 61-րդ հորիզոնականները: Առաջին հորիզոնականը 8 միավորով զբաղեցրեցին միանգամից 7 մասնակիցներ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի կոչմանն արժանացավ ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն:
Կանանց պայքարում մրցակցությունից դուրս էր Տատյանա Կոսինցեւան, որը 11 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ դարձավ Եվրոպայի չեմպիոնուհի: Հայ շախմատիստուհիներից մրցանակային տեղ գրավելու լավ հնարավորություն ուներ Էլինա Դանիելյանը, որը սակայն վերջին տուրում պարտվեց Ստեֆանովային եւ գրավեց ընդամենը 20-րդ հորիզոնականը: 6.5 միավոր վաստակած Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրեց 43-րդ տեղ: