Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԹԱՓՎԵՑԻՆ

Սպորտ

Մեկօրյա ընդմիջումից հետո Դրեզդենում 8-րդ տուրի հանդիպումներով վերսկսվեց շախմատի Եվրոպայի առաջնությունը: Այս տուրը բավական հաջող էր հայ շախմատիստների համար, որոնցից հաղթանակներ տոնեցին Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Աշոտ Անաստասյանը: Մինասյանը եւ Պետրոսյանը այս հաղթանակներից հետո 5.5 միավորով ընդհուպ մոտեցան առաջատարներին: Մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով շարունակում է գլխավորել ուկրաինացի Անդրեյ Վոլոտկինը, իսկ 2-րդ տեղը 6 միավորով բաժանում են միանգամից 12 շախմատիստներ:

8-րդ տուրում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ռաֆայել Վահանյանը: Փորձառու շախմատիստը այս անհաջողությունից հետո զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից, քանի որ ընդամենը 4 միավոր է վաստակել:

Պարտություն կրեց նաեւ Արման Փաշիկյանը, իսկ Կարեն Ասրյանը եւ Գաբրիել Սարգսյանը վաստակեցին կեսական միավոր: Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Եկատերինա Էթալիկի հետ եւ այժմ 6 միավորով ընթնում է 6-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով գլխավորում է Տատյանա Կոսինցեւան: