A
A
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ «ՄԱՍՏԵՐ ԿԼԱՍՈւՄ»
Աջակցիր «Ա1+»-ինՄայսիսի 1-5-ը «Մաստեր Կլաս» ակումբում կկայանա թենիսի բաց մրցաշար, որին կմասնակցեն սիրողական մակարդակ ունեցող 18 տարեկանից բարձր թենիսիստները: Մրցաշարը կոչվելու է «Babolat Cup»:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան եւ «Մաստեր Կլաս» ակումբը: Մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 1000 ամերիկյան դոլարին համարժեք դրամով: Ավելորդ չէ նշել, որ սա գրեթե 100 անգամ շատ է մի քանի տարի առաջ Հայաստանի թենիսի չեմպիոնին հատկացվելիք գումարից:
Թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեվիկ Ուդումյանը հայտնեց, որ 2-րդ տեղը զբաղեցնողը կստանա Babolat ապրանքանիշի թենիսի ռաքեթ, իսկ լավագույն եռյակը եզրափակած մասնակիցը կարժանանա Fila ապրանքանիշի մարզական հագուստի: