A
A
ԵՊՀ-ն ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի առաջնությունում միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Երեւանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն սկզբունքային մրցավեճում 100:94 հաշվով հաղթեց իր հիմնական մրցակից «Պոլիտեխնիկին»:
Ի դեպ, հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի եւ թիմերը հաղթողին որոշեցին լրացուցիչ ժամանակում: Պետք է նշել, որ թիմերը բավական գրավիչ եւ արդյունավետ խաղ ցուցադրեցին, ապացուցելով որ միմյանց արժանի մրցակիցներ են: Այս պարտությունից հետո «Պոլիտեխնիկը» ընթանում է 2-րդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում է Գյումրիի համանուն թիմը, որը այս տարի լավ խաղ է ցուցադրում:
Առաջնությանը մասնակցում են նաեւ «Ղարաբաղ-Տելեկոմը», ՖԻՄԱ-ն եւ «Վանաձորը»: