ՋՈՐԿԱԵՖԸ ՝ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ
Աջակցիր «Ա1+»-ինՀայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ֆրանսիական «Դեսին» ակումբի նախագահ: Ֆուտբոլիստի հայրը՝ Ժանը, դարձել է նույն ակումբի գլխավոր մենեջերը, իսկ եղբայրը՝ Դենիսը, ստանձնել է փոխնախագահի պաշտոնը:
Ջորկաեֆը մեծ ֆուտբոլից հեռացել է 2006թ., երբ արդեն հանդես էր գալիս ԱՄՆ-ում: Մինչ այդ նախ խաղացել է եվրոպական ճանաչված ակումբներում: Հայտնի խաղացողը Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. դարձել է աշխարհի, իսկ 2000թ՝ Եվրոպայի չեմպիոն:
Ջորկաեֆի հայրը՝ Ժան Ջորկաեֆը, ժամանակին ցանկանում էր գլխավորել Հայաստանի հավաքականը, սակայն վերջին պահին նրան փոխարինեց Սուրեն Բարսեղյանը:
Ջորկաեֆի նոր պաշտոնը ուրախալի փաստ է նաեւ հայկական ֆուտբոլի համար, քանի որ մեր ֆուտբոլիստներից շատերը հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձարկել «Դեսինում»: