ԱՐՈՆՅԱՆԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոնտե Կառլոյի «Ամբեր-2007» մրցաշարի 10-րդ տուրում խիստ անհաջող հանդես եկավ: Լեւոնը 0:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին` տանուլ տալով թե կույր, թե արագ պարտիաները:
Ռաջաբովը մինչ այս խիստ անհաջող էր հանդես գալիս մրցաշարում, սակայն Արոնյանի հետ մրցամարտում ադրբեջանցի գրոսմայստերը կարողացավ համոզիչ հաղթանակ տոնել:
Պարտվելով նման հաշվով Արոնյանը նահանջեց 5-րդ հորիզոնական, որը 10.5 միավորով բաժանում է Բորիս Գելֆանդի եւ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Իսկ հաղթողի կոչումը գործնականում ապահովել է աշխարհի չեմպիոն Կրամնիկը, որը վերջին տուրից առաջ 14.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ հորիզոնականը 12.5 միավորով բաժանում են Վիշվանաթան Անանդը եւ Վասիլի Իվանչուկը: