Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԱՆԱՆԴԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ

Սպորտ

Մեկ օր հանգստանալուց հետո Մոնտե Կառլոյում հայտնի գրոսմայստերները վերսկսեցին պայքարը «Ամբեր-2007» մրցաշարում: 9-րդ տուրում Արոնյանը կույր պարտիայում առավելության հասավ Անանդի նկատմամբ, սակայն արագ շախմատում պարտվեց իր հնդիկ գործընկերոջը եւ մրցամարտն ավարտվեց 1:1 հաշվով:

Առաջատար Կրամնիկը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Մագնուս Կառլսենի նկատմամբ: Այս հաղթանակից հետո աշխարհի չեմպիոնն ավելի ամրապնդեց դիրքերը առաջին հորիզոնականում եւ 13.5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող Իվանչուկը եւ Անանդը վաստակել են 11.5-ական միավոր, իսկ Արոնյանը 10.5 միավորով ընդամենը 4-րդ տեղում է: