Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ ոք ապահովագրված չէ ՄԻԱՎ-ից. իրազեկման արշավ (տեսանյութ)

Հասարակություն
qnarik

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ն միացել է  «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի» իրազեկման  արշավին: Այս տարի շեշտը դրվել է ՄԻԱՎ-ով ապրող կանանց խնդիրների վրա:  «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Ժենյա Մայիլյանը նշում է, որ իրենք  թիրախավորել են երիտասարդ աղջիկներին, ովքեր խոցելի են ՄԻԱՎ-ի կամ բռնության նկատմամբ: «Պատմությունների միջոցով  իրազեկում ենք մարդկանց եւ փաստում, որ ոչ ոք ապահովագրված չէ ՄԻԱՎ-ից»: