Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Սպորտ

Մինչ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում էր մարտի 28-ին Կիելիցե քաղաքում Լեհաստանի հետ կայանալիք ընտրական մրցավեճին, լեհերը Վարշավայում 5:0 հաշվով ջախջախել են Ադրբեջանի հավաքականին: Լեհաստանում համոզված են, որ նույնը լինելու է նաեւ Հայաստանի հետ մրցավեճում: Լեհական մամուլը այս օրերին ակնհայտորեն թերագնահատում է հայ ֆուտբոլիստներին` նշելով, որ Հայաստանին կարելի է հաղթել նույնիսկ երկրորդ կազմով:

Մեր հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում լեհ ֆուտբոլիստները չեն կարող թերագնահատել Հայաստանին. «Դա խաղը ցույց կտա, թերագնահատում են, թե ոչ: Մենք տրամադրված ենք մեկնում Լեհաստան»: Գյուլբուդաղյանցի կարծիքով Լեհաստանի հավաքականի առաջատար հարձակվող Սմոլյարեկի վնասվածքը չի թուլացնում մրցակցին. «Նայելով նրանց կազմը, տեսնում ենք, որ փոխարինողներ ունեն եւ այն ֆուտբոլիստը ով կփոխարինի Սմոլյարեկին ավելի մեծ մոտիվացիայով կմտնի խաղադաշտ, որպեսզի իրեն լավ դրսեւորի եւ հիմնական կազմում տեղ ունենա»:

Հավաքականի մյուս մարզիչը` Վարդան Մինասյանը հույս հայտնեց, որ ազգային թիմը լավ է խաղալու. «Մենք խաղալու ենք մեր խաղը եւ ուշադրություն չենք դարձնելու կողքի խոսակցություններին»: