Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ՀԱՂԹՈՒՄ Է ՆՈՐԱՍՏԵՂԾ «ԲԵՆՏՈՆԻՏԻՆ»

Սպորտ

Այսօր ֆուտբոլի Հայաստանի 2007թ. գավաթի խաղարկությունում կայացան եւս երեք հանդիպում: «Կիլիկիան» «Հրազդան» մարզադաշտում մեծ դժվարությամբ 3:2 հաշվով առավելության հասավ «Բանանց-2»-ի նկատմամբ: «Կիլիկիայի» կազմում 2 գոլի հեղինակ է դարձել Ռաֆայել Մկրտյանը, գնդակներից մեկը խփելով 11 մետրանոցից:

Կապանում «Գանձասարը» նվազագույն 1:0 հաշվով առավելության հասավ նորաստեղծ «Բենտոնիտի» նկատմամբ: Հաղթական գնդակը 70-րդ րոպեին խփել է կապանցիների առաջատար Արթուր Քոչարյանը: «Արարատ-2»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել է «Ուլիսին»: Վերջինիս կազմում աչքի են ընկել Հայկ Հակոբյանը եւ Վահե Մարտիրոսյանը: