A
A
ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հերթական հաղթանակն է տոնել Իսպանիայում ընթացող միջազգային մրցաշարում: 5-րդ տուրում Գաբրիելը հաղթել է մրցաշարի ֆավորիտ, Ուկրաինայի լավագույն գրոսմայստերներից մեկին՝ Ռուսլան Պոնոմարյովին: Սպիտակներով հանդես եկած Սարգսյանը ունեցել ոչ միայն դիրքային, այլեւ ժամանակի մեծ առավելություն եւ 39-րդ քայլին պարտության մատնել մրցակցին:
5-րդ տուրից հետո Սարգսյանը 4.5 միավորով առաջին տեղում է եւ գործնականում ապահովել է հաղթողի կոչումը: 2-րդ տեղում ընթացող շախմատիստները միանգամից 1.5 միավորով զիջում են Սարգսյանին, իսկ մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 տուր: Փաստորեն 6-րդ տուրում հաղթանակի դեպքում Գաբրիելը ժամկետից շուտ կդառնա մրցաշարի հաղթող: