Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգ-բանակ» գաղափարը ծնվեց քառօրյա պատերազմից. Վազգեն Սիսլյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
azg-banak3

Հասարակությունը կկարեւորի «Ազգ-բանակ»  հայեցակարգը, երբ ներգրավված լինի այդ գործընթացի մեջ` ասում է հասարակական գործիչ Գեւորգ Գեւորգյանը. «Խնդիրը կայանում է նրանում, որ «Ազգ- բանակ» ծրագիրը շատ հոյակապ եւ մեծ ծրագիր է, որը հիմք է տալիս մեզ տարբեր կերպով դա զարգացնել»: «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական երիտասարդական կենտրոնի հիմնադիրը համոզվել է՝  այս հայեցակարգը մեզ տալու է անվտանգության կարեւորագույն երաշխիքներ. «Ազգն ամբողջական կարողանում է դառնալ մեկ բռունցք, ոնց  դա եղավ 88թ-ին, երբ կարողացանք բոլորս միասնական լինել: Մենք կարողանում ենք ունենալ անվտանգության որոշակի երաշխիք»:  Իսկ եթե կա անվտանգության երաշխիք, ապա կարող է զարգանալ տնտեսությունը. «Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ մոտ փոփոխություն լինի, տնտեսություն զարգանա, արտագաղթ չլինի, մեզ հարկավոր է, որպեսզի ունենանք անվտանգության երաշխիք»,- ասում է Գեւորգ Գեւորգյանը:  «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո  Պաշտպանության նախարարությունը  շրջանառության  մեջ է  դրել «Պատիվ ունեմ», «Ես եմ» նախագծերը։ «Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ. «Երբ մենք խոսում ենք զինվոր լինելուց, զինվոր լինելն արդեն մասնագիտություն է, մենք այդպես չենք տեսնում, մենք ծառայությունը տեսնում ենք մի պարտադիր պայման, որից բոլորը ուզում են խուսափել, առանց գիտակցելու, որ զինվոր լինելը մասնագիտություն է»,- ավելացնում է Գեւորգ Գեւորգյանը: Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը նկատում է՝  «Ազգ- բանակ» գաղափարը  առաջացավ քառօրյա պատերազմի ժամանակ եւ այդ օրերին իսկ  ապացուցվեց, որ ազգը միշտ բանակի կողքին է. «Բայց վստահությունը ընդհանրապես Հայաստանի բոլոր ոլորտներում պակասում է» ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկը  բանակի կողքին ուզում է  տեսնել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ ողջ հայությանը։