Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանության նպատակը երիտասարդներին զոմբիացնելն է». ընդդեմ ՊՆ օրինագծի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aren-arayik

«Իշխանության նպատակը երիտասարդներին զ«Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» պաշտպանության նախարարության օրինագիծը սպառնում է ուսանողական ըմբոստության պատճառ դառնալ։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն այսօր հայտարարեց. «Պայքարի մարտավարությունը որոշելու եմ ոչ թե ես,  ոչ թե այս շարժման նախաձեռնող խումբը, այլ որոշելու են բոլոր էն ուսանողները, որոնք միանալու են մեր պայքարին»: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած օրինագծով բոլոր արական ուսանողները պետք է ծառայեն բանակում 18 տարեկան դառնալուն պես: Նախարարը դա բացատրում է սոցիալական արդարությամբ: 2004-ին Սերժ Սարգսյանի այսպիսի մի օրինագծի դեմ հաղթանակած Արեն Մանուկյանը վստահ է, որ սոցիալական արդարությունն այստեղ կապ չունի՝ իշխանության նպատակը երիտասարդներին զոմբիացնելն է. «Բանակը շատ լուրջ կորուստ է ունենում, որովհետեւ դրանից հետո արդեն մտնում են բանակ 18 տարեկանները, այսինքն, առանց կրթության դպրոցի կրթությամբ 18 տարեկան երիտասարդներն են գնում բանակ, որոնք ուղղակի դառնում են շարքայիններ»: Օրինագծով ուսման ընթացքում չծառայող ուսանողները պայմանագիր պետք է կնքեն պաշտպանության նախարարության հետ եւ երեք տարով որպես սպա ծառայեն բանակում: Նրանք պետք է մոռանան ուսումն ավարտելուց անմիջապես հետո ասպիրանտուրա ընդունվելու մասին։ ԸստՍարգիս Բալդարյանի՝ «Երիտասարդ գիտնական հասկացությունը այս օրինագծի պարագայում վերանալու է»: Ելք խմբակցության  պատգամավոր Արարատ Միրզոյանը Վիգեն Սարգսյանի օրենքը համարում է հակասահմանադրական, ըստ որի՝ ուսանողը, որը ցանկանում է շարունակել կրթությունը ասպիրանտուրայում, պետք է շարունակի. «Իշխանության ղեկին հայտնված մարդիկ սա չեն տեսնում, նրանք տեսնում են զինվորների հասարակություն, կրոնականացված հասարակություն եւ մի հասարակություն, որ պիտի շարունակի պահպանել իրենց իշխանությունը»: Արեն Մանուկյանը հասկանում է, թե ինչու է իշխանությունը հիմա նախաձեռնել այս օրենքի ընդունումը. «Իրենց հույսն այն է, որ դիմադրություն քիչ է լինելու»: Ի դեպ, բանախոսներին կարգին զվարճացնում է իշխանության այն պնդումը, թե օրինագծի քննարկումը չի կարելի քաղաքականացնել։ Ուսանողությունը վստահ է, որ չի տապալվելու օրենքի դեմ պայքարում: Եթե իրենք տապալվեն, կտապալվի նաեւ պետությունը։ Հ. Գ. Այսօր Երևանում ուսանողներն ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ օրինագծի. ակցիայի տեսանյութը՝ ստորև [caption id="attachment_1574749" align="alignnone" width="700"]A protest action against the changing the order of providing academic extension with new legislative regulations on military service took place in front of the RA Ministry of Education and Science A protest action against the changing the order of providing academic extension with new legislative regulations on military service took place in front of the RA Ministry of Education and Science[/caption] [caption id="attachment_1574747" align="alignnone" width="700"]A protest action against the changing the order of providing academic extension with new legislative regulations on military service took place in front of the RA Ministry of Education and Science A protest action against the changing the order of providing academic extension with new legislative regulations on military service took place in front of the RA Ministry of Education and Science[/caption] [caption id="attachment_1574748" align="alignnone" width="700"]A protest action against the changing the order of providing academic extension with new legislative regulations on military service took place in front of the RA Ministry of Education and Science A protest action against the changing the order of providing academic extension with new legislative regulations on military service took place in front of the RA Ministry of Education and Science[/caption]