Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՒԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ

Սպորտ

Մարտի 11-ին սկսվեց 2006-2007 ուստարվա դպրոցականների շախմատային օլիմպիադայի չորրորդ՝ հանրապետական փուլը: Օլիմպիադայի այս փուլին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի թիմերը, ընդ որում՝ Երեւանից երեք թիմ («Ա1+»-ը արդեն տեղեկացրել է, թե ինչպես են կազմվել այդ թիմերը) , Լոռու եւ Շիրակի մարզերից երկուական թիմեր:

Մրցաշարին կմասնակցի նաեւ Արցախի թիմը: Յուրաքանչյուր թիմում խաղում են 3 տղա եւ 1 աղջիկ, որոնք հաջող են հանդես եկել օլիմպիադայի նախորդ երեք փուլերում՝ դպրոցական, տարածքային, մարզային: Մրցաշարը բաղկացած է 15 տուրից, որից 4-ը անցկացվեցին երեկ: Ըստ երեկվա արդյունքների՝ առաջատար են Երեւանի 1 եւ Լրռու 1 թիմեր, իսկ Երեւանի 2 եւ 3 թիմերը լավագույն հնգյակում են: Անհաջող է հանդես եկել Գեղարքունիքի թիմը, որը 8 հնարավորից ոչ մի միավոր չի վաստակել: Մրցաշարը կավարտվի մարտի 14-ին:

Նշենք, որ Օլիմպիադան կազմակերպել են Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան եւ Կրթության եւ Գիտության նախարարությունր հայոց բանակի 15 -ամյակի կապակցությամբ: