ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԽԱՂԱՑԱՆԿԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2009»-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 31-ին, Երեւանում` Լիխտենշտեյնի հավաքականի դեմ: 2-րդ ընտրական խմբում ընդգրկված Հայաստանի մրցակիցներն են նաեւ Ուկրաինայի, Չեխիայի, Թուրքիայի հավաքականները: «Ա1+»-ը արդեն տեղեկացրել էր, որ խաղացանկի նախնական տարբերակին համաձայնություն չէին տվել միայն ուկրաինացիները, իսկ ՀՖՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը նշել էր, որ խաղացանկը բավական բարենպաստ է մեզ համար:
Եւ իրոք, Լիխտենշտեյնի հավաքականի հետ անցկացնելով առաջին հանդիպումը հայ ֆուտբոլիստըները ամենայն հավանականությամբ հաղթանակով կսկսեն ընտրական փուլը, որը շատ կարեւոր հանգամանք է: Այս տարի Հայաստանը կանցկացնի 5 հանդիպում: Հունիսի 6-ին հայ երիտասարդները կհյունընկալվեն Ուկրաինային, իսկ սեպտեմբերի 9-ին արդեն Երեւանում ուժերը կչափեն ուկրաինացիների հետ:
Օգոստոսի 9-ին Հայաստանը կհյուրընկալի խմբի ֆավորիտ Չեխիային: Վերջինս Հայաստանին կընդունի իր հարկի տակ հոկտեմբերի 17-ին: Այս տարվա վերջին հանդիպումը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Լիխտենշտեյնին:
Թուրքիայի հավաքականի հետ 2 հանդիպումներն էլ կկայանան 2008թ.: