ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԼԵԿՈՆ ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Մորելիա - Լինարես» շախմատային սուպերմրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց հունgարացի Պետեր Լեկոյի հետ: Բավական հետաքրքիր պայքարում ընթացած պարտիան ավարտվեց 42-րդ քայլին: Ոչ-ոքի էր gրանցվել նաեւ այս շախմատիստների միջեւ 1-ին շրջանում կայացած մրցավեճում:
Մյուս պարտիաներում ոչ-ոքի gրանցվեց նաեւ Սվիդլեր - Տոպալով, Մորոզեւիչ - Անանդ հանդիպումներում: Իսկ ահա նորվեgացի պատանի gրոսմայստեր Մաgնուս Կառլեսնը հերթական անակնկալը մատուցեց՝ սպիտակներով առավելության հասնելով Վասիլի Իվանչուկի նկատմամբ:
11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով gլխավորում է Վիշվանաթան Անանդը, որին 6.5 միավորով հաջորդում է Կառլսենը: Արոնյանը, Իվանչուկը եւ Սվիդլերը 5.5-ական միավորով ընթանում են 3-րդ տեղում: