Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ «ԱՅԱՔՍ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 20-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը երկարատեւ ընդմիջումից հետո կրկին Ամստերդամի «Այաքս»-ի կազմում դուրս է եկել խաղադաշտ:

Հայ ֆուտբոլիստը Հոլանդիայի առաջնության «Այաքս»-«Հերենվեն» (0:1) խաղի 76-րդ րոպեին փոխարինել է Լեոնարդոյին: Թեեւ Մանուչարյանը բավական ակտիվ է եղել, սակայն «Այաքսին» այդպես էլ չի հաջողվել հավասարեցնել խաղի հաշիվը: Այս պարտությունից հետո «Այաքս»-ը նահանջել է 4-րդ հորիզոնական:

Իսկ ահա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արամ եւ Արա Հակոբյաններն իրենց առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել ուկրաինական «Իլիչեւեց»-ը կազմում: 17-րդ տուրում կայացած «Դնեպր»- «Իլիչեւեց» (1:1) խաղում Արամ Հակոբյանը փոխարինվել է մրցավարի ավելացրած ժամանակում, իսկ Արան` 79-րդ րոպեին: