Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱ

Սպորտ

Համակարգչային խաղերը Հայաստանում մեծ մասսայականություն են վայելում, սակայն կիբերսպորտ(համակարգչային խաղերի մրցումներ) Հայաստանում որպես մարզաձեւ գործում է վերջին 2-3 տարիներին: Իսկ այս օրերին ՆՓԱԿ-ում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հայ կիբերսպորտսմենների միջեւ անցկացվում է որակավորման փուլ:

Այս մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Էդգար Սահակյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաղթողները մարտի 15-18-ը իրավունք կունանան մասնակցել Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը. «Այս անգամ ակումբային ֆորմատից դուրս ենք եկել: Այսինքն եթե մինչ այս մրցումները անցկացվում էին ինտերնետ ակումբում, ապա այս անգամ մեր գործընկերների հետ վարձակալել ենք տարածք եւ մրցաշարին մասնակցում է 100 հոգի»: Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ մասնակիցները պայքարում են հետեւյալ խաղերում` «Need For Speed:Carbon», «FIFA - 07», «WarCraft3:TFT»:

Մեր այն հարցին, թե աշխարհի առաջնության ուղեգիր նվաճողների ծախսերը ո՞վ է հոգում, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «70%-ով ` մենք, իսկ մնացած 30%-ը` մասնակիցը»:

Քիչ առաջ ավարտված մրցաշարում հաղթել են Հայկ Հակոբյանը (WarCraft3:TFT) , Արսեն Օրդոյանը (FIFA-07) եւ Արսեն Գյուլգյուլյանը (Need For Speed:Carbon)