Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանում որսի հետ կապված ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել

Մշակույթ Տնտեսություն
sevan-3

Ջրային ավազաններում, հատկապես Սևանա լճում էականորեն նվազել է խեցգետնի չափաքանակը: Այս ցուցանիշը հաշվի առնելով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր հանձնարարեց բնապահպանության նախարարին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքեր, երկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ. «Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցի կիրառմամբ»։ Վարչապետը հանձնարարեց նաև ընդերքի տեսչական մարմնի ղեկավարերին ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ: «Ռեսուրսը իրականում նվազել է, չափաքանակը, չափերը նվազել են, և մենք այդ ոլորտը համարում ենք  ճգնամային վիճակում, և շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել, պարոն Մինասյան»,-ասաց նա: