A
A
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԵւՆՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացավ ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստան երիտասարդական հավաքականը հայտնվել է 2-րդ խմբում, որտեղ մրցելու է Չեխիայի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Ընտրական հանդիպումները սկսվելու են հունիսի 10-ից եւ ավարտվելու են 2008թ. սեպտեմբերի 10-ին: Խմբի հաղթողը միանգամից դուրս կգա եզրափակիչ փուլ, իսկ 2-րդ տեղը գրաված թիմի արդյունքը կհամեմատվի մյուս 9 խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականների հետ: