Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԵՑ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՄԸ

Սպորտ

Փետրվարի 11-ին ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի հանրապետական օլիմպիադայի 3-րդ փուլը, որը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանը: Օլիմպիադային մասնակցում էին մայրաքաղաքի 12 համայնքների առաջնությունների հաղթողները:

Արագ շախմատի թիմային մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Կենտրոն համայնքի թիմը, 2-րդը ՝ Ավանի եւ 3-րդը ՝ Աջափնյակի թիմերը:

Նշենք, որ թիմերում խաղում էին երեք տղա եւ մեկ աղջիկ:

Տղաների անհատական մրցաշարում առաջին տեղը 7 միավորով կիսում էին թիմային մրցաշարում 1-3-րդ տեղերը զբաղեցրած համայնքների շախմատիստները: Հարաճուն միավորների հանրագումարով հաղթող ճանաչվեց Աջափնյակ համայնքի շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Աղջիկների անհատական մրցաշարում հաղթեց Ավան համայնքի շախմատիստուհին՝ Լուսինե Կարապետյանը , որը 11 հնարավորից 11 միավոր էր հավաքել:

1-9-րդ տեղեը զբաղեցրած տղաներից եւ 1-3-րդ տեղերը զբաղեցրած աղջիկներից կազմվեցին երեք թիմեր, որոնք հանրապետական մրցաշարում իրենց ուժերն են չափելու մարզերի շախմատիստների հետ:

Այն շախմատիստները, որոնք հաջող հանդես չեկան օլիմպիադայի այս փուլում նույնպես կմասնակցեն հանրապետական մրցաշարին, որը տեղի է ունենալու մեկ ամսից: Բայց այդ շախմատիստները հանդես են գալու որպես պահեստայիններ:

Նշենք, որ այս կարգի օլիմպիադա Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: