Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ՊՆ-ն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է սահմանի լարվածությունը թուլացնելու հնարավոր միջոցները

Պաշտոնական
pn4

Հուլիսի 18-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը, սահմանում ամսվա սկզբին տեղ գտած լարված իրադրությունն ու այն թուլացնելու հնարավոր միջոցները: