Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թալիշցիները ցանկանում են վերադառնալ իրենց գյուղ. Արցախպրես

Քաղաքականություն
69509

Ապրիլյան պատերազմի ընթացքում հրետակոծված և ավերված Թալիշում շարունակվում են վերականգնման աշխատանքները: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում     ասել  է   Թալիշի  համայնքի  ղեկավար  Վիլեն  Պետրոսյանը  և   մանրամասնել, որ  ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, որտեղ այժմ կատարվում  են ներքին հարդարման աշխատանքներ: «Մեկնարկել է մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև պատրաստ է դպրոցի և հիմնանորոգվող առանձնատների նախագծերը: Առաջին փուլով նախատեսվում է հիմնանորոգել 16 առանձնատուն` բոլոր կոմունալ հարմարություններով»,-նշել  է  Վ.  Պետրոսյանը: Համայնքի   ղեկավարի  տեղեկացմամբ՝       առայժմ  Թալիշում  բնակվում  են   միայն տղամարդիկ, իսկ կանայք և երեխանները ժամանակավոր ապաստանել են Արցախի տարբեր բնակավայրերում: «Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում ունենք ապաստանած 37 ընտանիք` շուրջ 140-145 բնակչով, Մատաղիսում` մոտ 50 բնակիչ, իսկ   Արցախի մյուս  բնակավայրերում  ժամանակավոր բնակություն են հաստատել շուրջ 90 թալիշցիներ»,- հավելել  է համայնքի ղեկավարը  և  ընդգծել, որ թալիշցիները ցանկանում են վերադառնալ իրենց գյուղ: