Սասուն Միքայելյանը վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին. Առավոտ
«Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի: Թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ ա փոխվել և ինքը իրա վրա պարտավորություն չի վերցրել: Ես վերջերս եկել եմ եզրակացության, որ թող ինքը լինի», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը`պատասխանելով հարցին`որքանո՞վ է հավանական համարում 2018-ից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հավանականությունը: Լրագրողներից մեկը նկատեց`իսկ ինչպե՞ս դրան կարձագանքի ժողովուրդը: Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել ա, լա՞վ ա: Եթե էդ մարդը կարա անի` թող անի: Տարիների ընթացքում դրել, վարչապետ են փոխել: Հասկանո՞ւմ եք: Իսկ Սերժ Սարգսյանը չի կարա ինքն իրան փոխի: Գոնե էդ ինստիտուտն էլ կվերանա»: Այս հարցի շուրջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց. «2018 թվականը կգա, բարին՝ հետը: Ես հպարտ եմ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության անդամն եմ և հպարտ եմ լինելու մի թիմի ներկայացուցիչ, որի առաջնորդը նախագահ Սարգսյանն է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ