Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ-ՈՔԻ, ՈՐԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չկարողացավ առավելության հասնել Անդորրայի թույլ հավաքականի նկատմամբ: «Կոմունալ» մարզադաշտում կայացած ընկերական խաղը ավարտվեց 0:0 հաշվով:

Սա խիստ անհաջող արդյունք կարելի է համարել հայ ֆուտբոլիստների համար, որոնց մրցակիցը կիսապրոֆեսիոնալ հավաքական էր: Նախկինում Հայաստանը հինգ անգամ հանդիպել էր Անդորրային, հինգում էլ հաղթանակ տոնել եւ սպասվում էր, որ այս խաղում եւս հաջողությունը մեր թիմի կողմը կլինի:

«Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները նույնպես ընկերական հանդիպումներ են անցկացրել: Պորտուգալիան 2 անպատասխան գնդակ է ուղարկել Բրազիլիայի հավաքականի դարպասը, Ադրբեջանը հյուրընկալվելիս 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը Ուզբեկստանի հետ, Բելգիան սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է Չեխիային: Մեր առաջիկա մրցակից Լեհաստանը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Սլովակիայի հետ: