Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրությունը բերանը բաց լսում է, թե ով ինչ է բամբասում իր սկեսուրից» (տեսանյութ)

Քաղաքականություն
rD6S1rmQuxk

ԱԺ արտահերթ նիստին այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ փաստն այն է, որ ձեւակերպված ազգային, պետական նպաստներ չունենք. «Մեր հեռուստառադիոդաշտը հիմնականում ապահովում է լրատվություն, շահույթ հետապնդող կազմակերպություններ են եւ նաեւ` քաղաքական վերահսկողություն ունի։ Հեռուստատեսությունն ու ռադիոն իշխանությունների ձեռքին որոշակի գործիք են վերահսկողության իմաստով։ Ռեյտինգային մրցավազք է արդյունքում ձեւավորվում։ Սպառողական մենթալիտետ է ձեւավորվել։ Հաղորդում են անում, տեսնում ես` 100 հոգի մտել են մեկի անկողնու մեջ ու նայում, վերլուծում են, թե ինչ է այնտեղ կատարվում։ Հանրությունը բերանը բաց լսում է, թե ով ինչ է բամբասում իր սկեսուրից կամ իր երեխայի մասին ինչ է պատմում։ Այս ամենը կրթական ցենզի մասին է խոսում։ Հեռարձակման նպատակը պետք է լինի այն, որ օգնենք այն մարդուն, որ հաղթահարի, կրթական մակարդակը, որ, ասենք, ծխախոտը չշպրտեն գետնին»։