Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի ինստիտուտն իր կարևոր գործառույթը չի կատարում. փորձագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
artashes

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը լավատես է՝ էվոլյուցիան իր գործն  անում է,  Հայաստանում պետականության գիտակցությունը եւ սահմանադրության կարեւորությունը հասարակության շրջանում ընդլայնվում է:  Բայց միեւնույն ժամանակ մեր հասարակությունը պատրաստ չէ օրը տոնի վերածել, այնպես, ինչպես այլ երկրներում է:  Ըստ սահմանադրագետի՝  Հայաստանում  նախագահի ինստիտուտը չկարողացավ դրսեւորել ժողովրդին համախմբելու եւ ներհասարակական համերաշխություն ապահովելու իր գործառույթը. նախագահական ընտրությունները  դառնում էին տարբեր ուժերի կողմից մանիպուլյացիայի գործիք եւ առաջացնում  հետընտրական բուռն ցնցումներ, արդյունքում՝  երկիրը հայտնվում է խորը ճգնաժամի մեջ: Արտաշես Խալաթյանը, անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին, նշեց, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին  ունի մի շարք առավելություններ. «Այս պարագայում քաղաքական իշխանությունը չի վերապահվում միայն հաղթող քաղաքական ուժին, և ընդդիմությունը հնարավորություն է ունենում ներազդել պետության համար կարևոր որոշումների վրա եւ դրանով  ստանձնում է որոշակի քաղաքական պատասխանատվություն»: Փորձագետն այնուամենայնիվ  նշեց, որ սահմանադրական երկիր դառնալու համար ունենք բազմաթիվ խնդիրներ, և ներհասարակական կոնսենսուս չկա երկրի զարգացման տեսլականի ուղղությամբ, կաղում է քաղաքական մշակույթը եւ անկատար է ընտրական գործընթացը. «Չնայած դրան՝ զարգացումներն ամեն դեպքում դրական ուղղությամբ են տանում: Ժողովուրդը ավելի ինտենսիվ է սկսել դիմել դատական համակարգին՝ իր իրավունքների պաշտպանության համար»: