Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանից ջրառի մասին որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
kvRHk_yV0rc

ԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշումն առսջին ընթերցմամբ ընդունվեց 77 կողմ, 3 դեմ, 0 ձայներով։ Դեմ էին միայն Ելք դաշինքի` ներկա երեք պատգամավորը։ Մինչ քվեարկությունը Ելք դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց` 130 հազար շահառուի ոռոգման հարցը կարելի է լուծել այլ եղանակով. «Թող այս նախագիծը չներկայացվի, թե գյուղացիների համար է արվում, այս նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ։ Մենք դեմ ենք քվեարկելու, եւ կոչ եմ անում գործընկերներիս աջակցել մեզ` ՍԴ դիմելու հարցում` կամ միանան մեզ, կամ օգնեն, որ հարցը կարողանանք ՍԴ-ում վիճրկել»։ Այնուհետեւ նա, դիմելով ՀՀԿ պատգամավոր, Բնապահպնության նախկին նախարար Արամ Հարությունյանին ու հիշեցնելով Սեւանի ափամերձ հատվածում նրա ունեցած առանձնատունը, ասաց. «Գոնե հայտարարեք, որ շահերի բախում ունեք ու մի քվեարկեք»։ Արտակ Զեյնալյանի ելույթը՝ ստորև