Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Մարզեր

Գյումրիում շարունակվում են Հայաստանի ազգային բանակի կազմավորման 15-րդ տարելիցին նվիրված հանդիսությունները: Տոնի կապակցությամբ 45 զինծառայողներ, սպաներ, երկրապահ կամավորական միության անդամներ պարգեւատրվել են «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

Գյումրիի 4-րդ գումարտակի 6 ազատամարտիկների տրվել են «5-րդ բրիգադ» անվանական հուշամեդալներ: Ազատամարտիկները պարգեւատրվել են նաեւ Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի անվանական 5 ժամացույցներով, 26-ը՝ Երկրապահի պատվոգրերով, հուշանվերներով եւ Մանվել Գրիգորյանի մարտական ուղու մասին պատմող «Զորավարը» գրքով: Շիրակի երկրապահների անունից Գյումրին խորհրդանշող «Ֆայտոն» հուշանվեր է հանձնվել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:

ԱՐՄԵՆՈւՀԻ ՄԻՆԱՍՅԱՆ