Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռեր-2-ի գործով նիստը մեկնարկեց ու ընդմիջվեց

Քաղաքականություն
sasna-crer-dat

«Սասնա ծռեր»-ի անջատված մասով (Սասնա ծռեր-2) դատաքննությունն այսօր մեկնարկեց։ Սասնա ծռերի 18 անդամներից ոչ բոլորի պաշտպաններն էին այսօր մտել նիստերի դահլիճ. նրանց պայուսակները կրկին ցանկացել էին զննության ենթարկել, ինչն էլ պատճառ էր դարձել կրկին ներս չմտնելու։ Պաշտպաններից Հրանտ Գևորգյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ինչու դատավորը չի միացնում 2 գործերը, և 32 ամբաստանյալների մասով միեւնույն ժամանակ լսում գործը։ Դատավորը պարզաբանեց, որ գործը շատ ծավալուն է, և ֆիզիկապես հնարավոր չէ նիստ անցկացնել։ Երբ դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք ինքնաբացարկի միջնորդություններ կան թե ոչ, պաշտպան Գրիշա Բաղդասարյանը նշեց, որ գործն սկսվում է անվստահության մթնոլորտում, բայց ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացնի։ Այս պահին դատարանը ընդմիջում է հայտարարել, որպեսզի դահլիճից դուրս գտնվող պաշտպանները մտնեն նիստերի դահլիճ։