Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական մշակույթը կարողանում է խոսել մարդկանց հետ. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
mils

Այսօր Հայ-ամերիկյան բարեկամության 25-ամյակի մեկնարկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ դեսպան Ռիչարդ Միլսն ազդարարեց Ամերիկյան մշակութային շրջագայության մասին: Առաջիկա երկու շաբաթներին Երևանում և մյուս մարզերում կլինի կինո, ջազ, գրքերի ընթերցանություն: Հատուկ այս առիթով Հայաստանում է ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մեյոն, որ Արմեն Հյուսնունցի ու նրա ջազ-բենդի հետ միասին ելույթ կունենա Երեւանում եւ Գյումրիում: Մեյոն ծնվել ու մեծացել է Լոս Անջելեսում, շատ հայ ընկերներ ունի, և ինչպես ինքն ասաց, միշտ հետաքրքիր է եղել ծանոթանալ իր ընկերների հայրենիքին, ինչից և տպավորված է;  Ամերիկյան մշակութային շրջագայության մեկնարկը հուլիսի 1-ից է՝ Երեւանում, իսկ հուլիսի 2-4-ը մշակութային կանգառ կլինի Գյուրիում, Վանաձորում և Իջևանում, հարավում՝ Սիսիանում, Գորիսում եւ Մեղրիում: Դեսպան Միլսն անդրադարձավ նաեւ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: «Մշակութային բազմաթիվ միջոցառումներին զուգահեռ մենք այցելելու ենք ԱՄՆ ՄԶԳ, Խաղաղության կորպուսի և ԱՄՆ դեսպանատան հետ այս տարիների ընթացքում համագործակցող մարդկանց, բնակավայրերն ու համայնքները՝ ներկայացնելով ընթացիկ և ավարտված ծրագրերը և արժևորելով հայաստանցիների առօրյայում այս ծրագրերի շնորհիվ արձանագրված իրական ձեռքբերումները; Մեր ընդհանուր նպատակն է բարգավաճ եւ ժողովրդավար Հայաստանը»,-ասաց պարոն Միլսը:  Ապա լրագրողների հետ զրույցում ԱՄն դեսպանը ուրախությամբ նշեց, որ ինքը հայկական մշակույթի մեծ ջատագով ու գովազդող է.  «Հայկական մշակույթն իր մեջ մարմնավորում է աշխարհի տարբեր ուղղությունները, այն կարողանում է խոսել մարդկանց հետ: Լինեն Փարաջանովի ֆիլմերը, թե Ազնավուրի երգերը, մարդիկ, երբ առնչվում են հայկական մշակույթի հետ, դա հասնում է նրանց հոգուն ու սրտին, անգամ եթե տեղյակ էլ չեն, որ դա հայկական է»; Ստորև՝ ԱՄՆ դեսպան Միլսի ելույթը 2017թ-ի #AmericaOnTheRoad Ամերիկյան մշակութային շրջագայության մեկնարկն ազդարարող ընդունելության ընթացքում