Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 օրում՝ 27 պատահար

Քաղաքականություն
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 33-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 44, խարդախության 3, կողոպուտի և խուլիգանության 2-ական, յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն