Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տուժող ճանաչվածները չեն տեսել, որ Խանդոյանը հարվածի» (տեսանյութ)

Քաղաքականություն
xandoyan

Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի մեղադրանքը  դատարանում չհիմնավորվեց ։  Հետեւաբար, ըստ փաստաբանի, նա չպետք է դատապարտվի զանգվածային անկարգություններ մասնակցելու  համար:  «Միջնորդում եմ Արարատ Խանդոյանին ճանաչել անմեղ եւ նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ եւ նիստերի դահլիճից նրան ազատ արձակել»,-ասաց Արա Ղարագյոզյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանն այսօր իր  27 էջանոց պաշտպանական ճառում   մանրամասն ներկայացրեց, թե զուրկ է ապացույցներից. «Ի վերջո,  բոլոր այն ոստիկանները, որոնք սույն քրեական գործով ճանաչվել են տուժող, չեն տեսել, որ որեւէ ոստիկանի  Արարատ Խանդոյանը հարվածի կամ բռնություն գործադրի»: Տուժող ճանաչված անձինք էլ,  ըստ պաշտպանի,  իրենց ցուցմունքներով են հերքել, որ  2017թ հուլիսի 20-ին տեղի է ունեցել զանգվածային անկարգություն:  «Ի սկզբանե հավաքը կրել է խաղաղ բնույթ: Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիները իրար չեն ճանաչել, նախապես հանցավոր համագործակցության չեն եկել»: Երբ ընթերցվում էր  պաշտպանական ճառը, Արարատ Խանդոյանը ռեպլիկով հանդես եկավ, ինչը զայրացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Նա նախազգուշացում կիրառեց:     Այսուհետ Արա Ղարագյոզյանը դատարանին հիշեցրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Արարատ Խանդոյանի ապօրինի կալանավորման որոշման գործը Արարատ Խանդոյանի ճառը պատրաստ չէր, նա 10 օր ժամանակ խնդրեց՝պատրաստվելու համար:  Դատական նիստը կշարունակվի հունիսի 27-ին:  Հիշեցնենք, որ մեղադրողը Արարատ Խանդոյանին միջնորդել էր դատապարտել 4 տարվա ազատազրկման: