ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԳիշերը տեղացած առատ ձյան հետեւանքով անանցանելի են դարձել Շիրակի մարզի միջհամայնքային ճանապարհները: Գյումրիի ավտոկայանն առավոտից մեքենաներ, ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ չի ընդունել Ջրառատ, Բավրա, Իսահակյան Սառնաղբյուր, Հովունի, Սեպասար, Ձիթհանքով, Ողջի, Թալին, Լանջիկ, Զարինջա համայնքներից: Մինչ կեսօր անանցանելի է եղել նաեւ Ջաջուռի հատվածը:
Գյումրիին շատ մոտ Շիրակ գյուղից եւս մեքենա եւ ավտոբուս չի հասել քաղաք: Վարորդը չի կարողացել հաղթահարել գյուղամեջի ձնակույտերը: Շիրակի մարզպետարանի տրասնսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետի Մարզպետունի Մարգարյանի վստահեցմամբ, աշխատանքներ են տարվում Ախուրյանի, Անիի եւ Արթիկի տարածաշրջաններում: Շարունակվող բքի պատճառով աշխատանքներ չեն իրականացվում Աշոցքի եւ Ամասիայի շրջաններում: Այդ ճանապարհները ավանդույթի համաձայն կմնան փակ:
Արմենուհի Մինասյան