Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը հանդիպել է մատաղիսցիներին

Քաղաքականություն
unnamed-14

Մատաղիս ավանում Նախագահը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել այնտեղ առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Այնուհետեւ Մարտակերտ շրջկենտրոնում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի եւ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների եւ  հեռանկարային ծրագրերի մասին զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար  Վլադիկ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ: Բակո Սահակյանը նշել է, որ  Մարտակերտի շրջանում նախատեսվում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր՝ կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ:               ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ