ԳԵՂԱՇԵՆՈՒՄ ԻՆՉՊԵՍ ԳԵՂԱՇԵՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզի շուրջ 1100 տնտեսություն ունեցող Գեղաշեն գյուղում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրն այսօր առաջնահերթ է: «Ճիշտ է, ունենում ենք, բայց շատ քիչ քանակությամբ, հազիվ է հերիքում»,- դժգոհում է գետաշենցի Արմենը: Գյուղացիները մեծ ակնկալիքներ ունեն արտասահմանյան ֆինանսավորմամբ իրագործվելիք ծրագրերից, նրանք անգամ ծրագրի անունը չիմանալով` հույսեր են փայփայում, որ Գառնիից 20 կմ վերեւ գտնվող աղբյուրից դեպի 11 գյուղ ջրագծեր կկառուցվեն: «Պատկերացնո՞ւմ եք, եթե իրականացվի, 11 գյուղ էլ չի մտածի ջրի մասին, ինչն այսօր գյուղացու համար հաց վաստակելու միջոց է»,- ասաց 75-ամյա Գեղամը:
Գեղաշենի բնակչության 90 տոկոսը աշխատանք չունի: 400-500 մարդ օրվա հացը արտագնա աշխատանքով է վաստակում:
Ջուր չլինելու պատճառով հողից հույսը կտրած գետաշնեցիները վերջին տարիների ընթացքում ավելացրել են իրենց անասունների թիվը. եթե նախկինում ունեին 700 գլուխ կով, ապա այսօր դրանց թիվը հասնում է 7000-ի: «Անգամ արոտավայրերն են քիչ»,- նկատում են գյուղացիները, սակայն հիմա անասնակերի թանկացման պատճառով անեկամտաբեր է դարձել նաեւ անասնապահությունը:
«Բոլոր մանր եղջերավորներին մորթեցինք, հիմա հերթը խոշոր եղջերավորներին է հասել: Որ կերը թանկ է, ո՞նց կարող ենք պահել: Բայց որ ծախենք, հետո ինչո՞վ հաց վաստակենք : Կարճ ասած, գյուղացին կանգնած է կյանքի ու մահվան կռվի առաջ, իսկ գյուղապետի մտքովն իսկ չի անցնում»,- բողոքեց Գեղաշենի ուսուցչուհիներից մեկը: Գեղաշենցու ձեռքը հազվադեպ է «փող ընկնում»:
Ինչպես մնացած գյուղերում,այստեղ էլ գյուղացին իր ապրանքը հիմնականում գումարով չի վաճառում, այլ փոխանակում է հագուստի եւ այլ անհրաժեշտ պարագաների հետ: Աննկարագրելի վատ վիճակում են նաեւ գյուղի ճանապարհները: Սակայն դրանից զատ, գեղաշենցիները գյուղում չունեն ոչ տրակտոր, ոչ էլ կոմբայն: «Եթե արտ հավաքելու կամ փորելու խնդիր է առաջանում, գնում , այլ գյուղերից ենք բերում: Իսկ երբ դիմում ենք գյուղապետին, ասում է` ֆոնդ չունենք»,- պատմում են նրանք: