Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը շուկա էր եկել գնումների ցուցակով (տեսանյութ)

Քաղաքականություն
ignati

Կասյան փողոցի վերին հատվածում այսօր վերաբացվեց արդեն ավանդական դարձած գյուղատնտեսական շուկան: Այն կգործի ամեն շաբաթ և կիրակի օրերին: Գյուղատնտեսական շուկայի առաջին հաճախորդներից մեկը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էր: Նա շրջեց բոլոր տաղավարններով, գուղացիներից հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ ունեն ու որոշ գնումներ կատարեց: Նախարարը համամիտ չէ այն պնդման հետ, որ այս շուկայում ապրանքների գները բարձր են, իսկ եթե անգամ այդպիսի բան լինի, դա չի վրդովեցնի նրան. «Դե հիմա գյուղացին հազիվ հնարավորություն ունի մի քիչ բարձր գնով վաճառի: Եվ ի վերջո, շուկան է ձեւավորում գինը, եթե չվաճառվի, հաստատ կէժանանա, իսկ եթե վաճառվում է, ուրեմն նորմալ է, շուկայական գին է: Հետո գյուղացու հետ ավելի հեշտ է բանակցել, հիմա մեկին մի գին կարող է ասեն, մյուսին՝ մեկ այլ, գյուղացին նայում է, թե ինչքան փող կվճարի գնորդը»: Իգնատի Առաքելյանը նշեց նաեւ, որ սիրում է շուկա այցելել եւ առեւտուր անել, բայց հիմա ժամանակ չի ունենում դրա համար. «Ես միշտ այցելել եմ, միշտ շուկան ես եմ արել, փոքր ժամանակվանից էլ, հիմա չեմ հասցնում, բայց էսօր ցուցակ ունեմ, պետք է ամեն ինչ գնեմ»: Գյուղատնտեսական շուկայում առեւտրով զբաղվող  գյուղացիները այսօր գոհ էին առեւտրից, ասում են՝ առաջին օրվա համար գնորդները բավական ակտիվ են։ Իսկ այս տարվա բերքատվությունից, նրանք այդքան էլ գոհ չեն: Պատճառը, ըստ նրանց,  առատ տեղումներն էին: ignati2 ignati3 shuka1 shuka2 shuka3 Մանրամասները՝ տեսանյութում