Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհետևի ադրբեջանցի բլոգերի ձերբակալման գործին

Քաղաքականություն
mukhtar

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, լրագրող Աֆգան Մուխթարլին, որն առևանգվել էր Վրաստանում և տեղափոխվել Ադրբեջան, այնտեղ ձերբակալվելուց հետո հայտնվել է Եվրոպայի ուշադրության կենտրոնում։ Հերթական հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։  «Մենք կհետևենք այս բացառիկ դեպքին, և եթե պարզվի, որ Աֆգան Մուխթարլիի դեմ քրեական մեղադրանքներն անհիմն են, իշխանությունները պետք է անհապաղ հանեն նրա նկատմամբ մեղադրանքները և ազատ արձակեն»,- ասել է  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Լինքը։ Ավելի վաղ Մուխթարլիի գործով հայտարարություն էր տարածել ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։