Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվածների ազատ արձակումը հրատապ է. ԵՄ-ն՝ Ադրբեջանին

Պաշտոնական
eu-1

ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թբիլիսիից ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման փաստին։ Հայտարարության մեջ ասվում է. «Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առևանգումը և Ադրբեջանում նրա ձերբակալությունը պահանջում է արագ, մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն: Մենք ողջունում ենք Վրաստանի իշխանությունների կողմից այդ գործով սկսված հետաքննության մեկնարկը: Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների, այդ թվում խոսքի ազատության հետ կապված սահմանափակումների վերանայումը, և դրանց հետ կապված բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը հրատապ է՝ համաձայն Ադրբեջանի միջազգայնորեն ստանձնած հանձնառությունների: Մենք հուսով ենք, որ կապահովվի անհրաժեշտ իրավական գործընթաց, ինչպես նաև կհարգվեն քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրը հստակ փաստում է՝ ոչ մեկը չի կարող ենթարկվել կամայական ձերբակալության, կալանքի և արտաքսման: